94 տարեկանում մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, այդ մասին հայտնել է BBC-ն: Վերջին տարիներին նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, գամված էր հաշմանդամի սայլակին:
Ջորջ Գերբեր Ուոկեր Բուշը ծնվել է 1924 թվականի հունիսի 12-ին Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում: ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1989-1993թթ., 1981-1989թթ. եղել է ԱՄՆ փոխնախագահ: Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: