Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

23:20, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Դեկտեմբերի 1-ին
     դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:

Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին»:

3722 | 1
Facebook