Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը չի մեկնաբանում Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները

15:30, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Կրեմլը չի մեկնաբանում Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները

Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը, սակայն չի մեկնաբանում՝ մինչև Ռուսաստանի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, հետևում էինք Վրաստանից ստացվող տեղեկություններին, ի գիտություն ենք ընդունում Զուրաբիշվիլիի հաղթանակի փաստը, սակայն, այնուամենայնիվ, սպասում ենք առաջին հայտարարության՝ կապված Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարներին»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը:

«Անկասկած, երկու ժողովուրդները մոտ են միմյանց, սակայն միջպետական կապերը 2008թ. հայտնի իրադարձություններից հետո լավագույնը մաղթելու ցանկություն են թողնում»,- հավելել է նա:

5293 | 0
Facebook