Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սաակաշվիլիի հանդեպ ատելությունն ավելի մեծ էր, քան Իվանիշվիլիի հանդեպ արհամարհանքը». Վրաստանի ընտրությունների նախնական արդյունքները

02:00, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
«Սաակաշվիլիի հանդեպ ատելությունն ավելի մեծ էր, քան Իվանիշվիլիի հանդեպ արհամարհանքը». Վրաստանի ընտրությունների նախնական արդյունքները

Նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական նախնական տվյալներն արդեն հայտնի են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տանում Սալոմե Զուրաբիշվիլին: Վերջինիս հաղթանակն են կանխատեսել նաև անկախ էքզիթ-փոլերը:

Մինչ այս պահը Վրաստանում հաշվարկվել են ընտրատեղամասերի 32%-ի տվյալները, «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 57,37%: Նրա մրցակից, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ում աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ստացել է ձայների 42,63%-ը:

Ըստ վրացական աղբյուրների, չնայած բոլոր ընտրատեղամասերի արդյունքները հաշվարկված չեն, բայց պարզ է մի բան, որ Զուրաբիշվիլին առաջատարն է:

Ինչպես գրել է վրացի քաղաքագետ Թեյմուրազ Թումանիշվիլին, Վրաստանում «Սաակաշվիլիի հանդեպ ատելությունն ավելի մեծ էր, քան Իվանիշվիլիի հանդեպ արհամարհանքը»:

Սաակաշվիլին իր դժգոհությունն է հայտնել այս արդյունքներից և կոչ է արել վաղն առավոտից դուրս գալ փողոց՝ պայքարի:

5261 | 1
Facebook