Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

18:25, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:
     «Ակնհայտ ապօրինի որոշում էր», - նիստից հետո հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։
     Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 29-ին։ Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց. դատավորը մի քանի ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Փաստաբանն ասաց, որ վաղվա նիստին բազմաթիվ միջնորդություններ են ներկայացնելու։

8898 | 0
Facebook