Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, թե իբր Հայաստանում սո՞ւգ ա»․ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

16:30, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
«Էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, թե իբր Հայաստանում սո՞ւգ ա»․ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

«Փողոցներում սև ժապավենի վրա գրում էին «Շարմազանով 44» ու մեզ էին մեղադրում, բայց մենք դրա հետ կապ չենք ունեցել: Մեզ մեղադրում էին, հիմա իրանք, ըստ էության, գրել են՝ Շարմազանով 2018, Արմեն Աշոտյան 2018, Վիգեն Սարգսյան 2018. էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբր ՀՀ-ում սո՞ւգ է: Եթե նկատի եք ունեցել՝ ձեր քաղաքական մա՞հն է արձանագրվում, սթափ եք գնահատել իրավիճակը»,- Արթիկում անդրադառնալով ՀՀԿ-ականներին ու նրանց քարոզչական պաստառներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա արձագանքել է նաև Արմեն Աշոտյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ «Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»: «Դեկտեմբերի 9-ին պարզվելու ա, որ նույնիսկ իրենց տնեցիկ իրենց օգտին չեն քվեարկել»,- ասել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու։ «Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Հանկարծ չշշկռվեք. սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»:

6793 | 8
Facebook