Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսը կշարունակի զինել Ադրբեջանին

17:20, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Բելառուսը կշարունակի զինել Ադրբեջանին

Ադրբեջանն ու Բելառուսն այսօր փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացման շրջանակում սպառազինությունների և հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարումների շուրջ հռչակագիր են ստորագրել, փոխանցում է Белта-ն:

«Ամենակարճ ժամանակահատվածում հռչակագիրը Բելառուսից Ադրբեջան ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման շուրջ պայմանագրի կվերածվի»,- Մինսկում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «գոհ է այդ ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, քանի որ բելառուսական արտադրանքը որակյալ է և արդյունավետ»:

Ավելի վաղ Ալիևն իր երախտագիտությունն էր հայտնել Լուկաշենկոյին՝ ԼՂ հարցով դիրքորոշման համար:

7089 | 5
Facebook