Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը Facebook-ի թոփ մենեջերներին նախազգուշացրել է «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին

10:03, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ցուկերբերգը Facebook-ի թոփ մենեջերներին նախազգուշացրել է «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության թոփ մենեջերներին նախազգուշացրել է «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ցուկերբերգը կարծում է, որ իր ընկերությունը ներդրողների և օրենսդիրների ճնշման տակ է գտնվում:

Ընկերության ղեկավարը թոփ մենեջերներին հորդորել է արագ լուծումներ գտնել՝ կապված սոցցանցի անվտանգության հետ:

Ամսվա սկզբին հայտնի էր դարձել, որ Ցուկերբերգը հրաժարվել է մասնակցել սոցցանցերում ապատեղեկատվության հարցերին նվիրված՝ բրիտանացի և կանադացի խորհրդականների համատեղ նիստին:

Իսկ այս տարվա գարնանը սոցցանցում զանգվածային արտահոսքի հետևանքով բրիտանական Cambrigde Analytica վերլուծական ընկերության տրամադրության տակ էին հայտնվել 50-200 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ, որից հետո ընկերությունը սկանդալի կենտրոնում էր հայտնվել:

9021 | 0
Facebook