Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եղնիկը սատկել ա, ասում ա՝ 800 հազար դրամ հավաքեք, տվեք». Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

12:00, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
«Եղնիկը սատկել ա, ասում ա՝ 800 հազար դրամ հավաքեք, տվեք». Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

Կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց: Նրանք պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Հավաքվածներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ազատման պատճառը. «Այգում շինաշխատանք էր իրականացվում, պիտի եղնիկներին տեղափոխեին կողքի բույն: Գիշերը կենդանին փորձում է գնալ իր նախկին տեղը, գլուխը մտցնում է սետկեն ու սատկում ա: Առավոտյան գալիս ա Խաչատրյանը, տեսնում ա՝ եղնիկը սատկել ա, ասում ա՝ անվտանգությունն ուշադիր չի եղել գիշերը, եղնիկի գումարը հավաքեք, տվեք: Ես պատասխանում եմ՝ իմ ծառայությունը նորմալ կատարել եմ, ամեն կենդանու համար հո հատուկ ծառայություն չե՞մ կարա անեմ: Ասում ա՝ կենդանին արժե 800 հազար դրամ: Հետո պարզվում ա, որ ինքը խաբել ա, եղնիկն արժե 600 հազար: Մոտիկանում եմ, ասում՝ խի՞ եք 800 ուզում, իմ վրա փող եք աշխատո՞ւմ... Ես ու իմ անվտանգության բաժնի 12 աշխատողները դիմումներս տալիս ենք ու դուրս գալիս»:

Ուղիղ միացումը՝ «Առաջին լրատվական»-ի

12324 | 0
Facebook