Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

15:05, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Նոյեմբերի 6-ին՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում վթարի ենթարկված Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է:

Տեղեկացնենք, որ նրան «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նոյեմբերի 15-ին մի շարք կամավորներ, որոնց մեծ մասն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներ են եղել, արյուն են հանձնել Վահագն Մարգարյանի համար:

Նշենք, որ Վահագն Մարգարյանն ստացել էր մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել են, հեռացրել փայծաղը:

6196 | 0
Facebook