Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ի պատճառով մեկ օրում 3 նախարար է հրաժարական տվել

17:15, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Brexit-ի պատճառով մեկ օրում 3 նախարար է հրաժարական տվել

Brexit-ի (Եվրոմիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ լքում է պաշտոնը, քանի որ համաձայն չէ համաձայնագրի պայմաններին, որոնք առաջարկել էր երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Երեկ ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրել էին Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

«Այսօր ես հրաժարական եմ տալիս Brexit-ի հարցերով նախարարի պաշտոնից: Չեմ կարող մաքուր խղճով ընդունել պայմանները, որոնք առաջարկվել են ԵՄ-ի հետ մեր գործարքի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Ռաաբը:

Դոմինիկ Ռաաբն իր հրաժարականի 2 պատճառ է նշել. առաջին հերթին, «նորմատիվ ռեժիմը, որն առաջարկվել է Հյուսիսային Իռլանդիայի համար, բացարձակ սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականությանը», և, երկրորդ, համաձայնագրից դուրս գալու համար Լոնդոնի հնարավորությունները կսահմանափակվեն ԵՄ վետոյի իրավունքով:

Հրաժարական է տվել ևս 2 նախարար՝ Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար Շայլեշ Վարան և աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար Էսթեր Մաքվեյը: Նրանք նույնպես համաձայն չեն համաձայնագրի պայմաններին:

8936 | 0
Facebook