Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ դոպինգի համար 4 տարով որակազրակված ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի ապագային։
«Խռիփսիմե Խուրշուդյանն այլևս չի մարզվելու։ Իր համար կարող է մարզվել, բայց մրցումների չի մասնակցելու։ Առաջին հերթին այդ 4 տարին չի կարող դիմանալ, երկրորդն էլ ի վերջո տան կին է, երկրորդ-երրորդ զավակն է ուզում ունենալ։ 2 տարի հետո նա ոչինչ չի կարողանա անել։ Նա էլ է համոզված դրանում։ Մենք նրան ԱԴԱՄՍ-ի ցուցակից հանել ենք, նրան այլևս ձեռք չեն տա։ Նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ»,- նշեց նա։