Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիվառոները ՀՀ-ում քաղցկեղ են». Սամվել Ֆարմանյան

14:50, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Վիվառոները ՀՀ-ում քաղցկեղ են». Սամվել Ֆարմանյան

ԱԺ-ն քննարկում է «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթը: Նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանն իր ելույթում ասաց. «Այն, որ տարատեակ վիվառոներն ու տոտոները ՀՀ-ում քաղցկեղ են ու դրանց գործունությունը պետք է օրենքով արգելել, կա հասարակության 99.9 տոկոս համաձայնություն: Բոլոր նրանք, ովքեր վիճարկում են սա, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում, ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժի կողմից հարցը դարձնել քննարկման առարկա: ՀՀ վարչապետը ևս տարբեր առիթներով անդրադառնալով հարցին՝ նկատել է, որ ամբողջ ժողովրդին ներքաշելը ղումարբազության մեջ ոչ միայն սխալ է, այլ անդառնալի կորուստ է հասցնում ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրին»: Պատգամավորը հավելեց, որ նախագծի շուրջ աշխատել է ավելի քան 5 տարի ու տարբեր կառավարություններ որոշակի պատճառաբանություններ են բերել՝ ինչու դա սխալ կլինի արգելել օրենքով. աշխատատեղեր, բյուջետային մուտքեր և այլն:

3344 | 0
Facebook