Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ապամոնտաժման աշխատանքներ՝ Նոր Նորքում. իրավիճակը լարված է (տեսանյութ)

14:55, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Ապամոնտաժման աշխատանքներ՝ Նոր Նորքում. իրավիճակը լարված է (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ ու համաքաղաքացիներ, Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետև կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունն ստիպում է քաղաքապետարանին՝ սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերևույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ: Արձագանքելով մի քանի մեկնաբանությունների, նշեմ նաև, որ սա ոʹչ առաջին, ոʹչ էլ միակ ապօրինի շինությունն է, որը պետք է ապամոնտաժել: Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին: Նոր Նորքի այս կառույցը, թերևս առանձնանում է նրանով, որ կառուցապատողն ակնհայտ անհարգալից վարք է դրսևորում օրինականության նկատմամբ և, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը: Այնպես որ, որևէ խտրական, թիրախավորված մոտեցում չկա՝ ապօրինի կառուցապատման վերաբերյալ մոտեցումը ընդհանուր է՝ ապօրինի շինարարություն Երևանում չպետք է լինի: Միևնույն ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հայտարարել է, որ օրինական շինարարություն իրականացնելու ընթացակարգը հնարավորինս պարզեցվում է: Ստացեք շինթույլտվություն, համապատասխանեցրեք նորմերին ու կառուցեք, ոչ մի խնդիր չկա»:

13824 | 1
Facebook