Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը քննադատել է Մակրոնին

12:00, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփը քննադատել է Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը:

«Մակրոնը հայտարարեց, որ Եվրոպան պետք է սեփական զինված ուժերն ունենա, որպեսզի պաշտպանվի ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից: Դա շատ վիրավորական է, սակայն, Եվրոպան, առաջին հերթին, պետք է իր արդարացի ներդրումն ունենար ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեջ, որն ԱՄՆ-ն զգալի սուբսիդացնում է»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Ավելի վաղ Մակրոնն առաջարկել էր Եվրոպայում միասնական բանակ ստեղծել: «Մենք չենք կարող պաշտպանել եվրոպացիներին, եթե չունենանք համաեվրոպական բանակ: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որը կկարողանա պաշտպանել իրեն, առավելագույնն ինքնուրույն, առանց Միացյալ Նահանգների: Այսօր մենք ականտես ենք լինում մեր ժողովրդավարական կյանքին և կիբերտարածքին արտաքին միջամտության փորձերին: Մենք պետք է պաշտպանվենք Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից»,- ասել էր Մակրոնը:

9434 | 8
Facebook