ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի 9 ընկերությունների նկատմամբ, որոնց թվում են 3 առողջարան և «Հարավային նախագիծ»-ը, որը կապ ունի Յուրի Կովալչուկի «Ռուսաստան» բանկի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը:
«ԱՄՆ-ը ֆինանսական նոր պատժամիջոցներ է սահմանում՝ կապված Ղրիմի և Դոնբասի հետ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ըստ ամերիկյան կողմի՝ պատժամիջոցները սահմանվում են, որպեսզի Մոսկվան նստի բանակցային սեղանի շուրջ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար:
Մոսկվան արձագանքել է նոր պատժամիջոցներին. «Ցուցակում են հայտնվել Ղրիմի առողջարանները: Սրա հետ կապված ակնկալում ենք հենց այդ առողջարանների հանրահայտության աճ»,- ասված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ: