Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում». Վիգեն Սարգսյան

10:15, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:
     Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»:

3388 | 5
Facebook