Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

16:10, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հաղորդում է Sputnik-ի ղազախստանյան ծառայությունը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջինն ընդունել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ապա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Պուտինը ժպիտով մոտեցել է Նազարբաևին և ոչ միայն սեղմել նրա ձեռքը, այլ նաև գրկախառնվել»,- գրում է Sputnik-ի ղազախստանյան ծառայությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները մոտ 20 փաստաթուղթ կքննարկեն, կորոշվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ճակատագիրը:

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը
9136 | 3
Facebook