Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դավիթ Բաբայանը` Ասյա Խաչատրյանի և ադրբեջանցու «ընկերության» մասին (տեսանյութ)

11:50, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Դավիթ Բաբայանը` Ասյա Խաչատրյանի և ադրբեջանցու «ընկերության» մասին (տեսանյութ)

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասյա Խաչատրյանի՝ ադրբեջանցու հետ «ընկերություն և բարեկամություն» անելը՝ իրավական և հոգեբանական հարթության ներքո:

Պատերազմում գտնվող երկրի ներկայացուցիչների հետ «բարեկամություն» անելը, բնական է, առաջացնում է հասարակության ցասումը և վրդովմունքը: Դա հասարակության իմունային համակարգի դրսևորումն է, ինչը հասկանալի է և կանխատեսելի:
     Պետության իմունային համակարգի հիմքերից է օրենքի գերակայությունը, նրա տառին և ոգուն հետևելը, հասարակությունը յուրայինների և թշվառների բաժանելու անթույլատրելիությունը:
     Ազգի իմունային համակարգը միշտ պետք է լինի ուժեղ ու զգայուն: Նույնը վերաբերում է նաև պետության իմունային համակարգին»:

11205 | 3
Facebook