Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրես է անցել երրորդ ամերիկահայը

11:15, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Կոնգրես է անցել երրորդ ամերիկահայը

Էնթոնի Բրինդիսին հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և միացել մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշուիին և Ջեքի Սփիերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Էնթոնի Բրինդիսիի նախահայրերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ ծնվել է Բրինդիսիի տատիկը, իսկ նրա նախահայրերը ծնունդով Եդեսիայից են:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է նաև, որ Վեսթբրուք քաղաքի ընտրություններում հաղթել է Աննա Աստվածատրյան-Թերքոթը` ստանալով քաղխորհրդի անդամի մանդատ:

9106 | 0
Facebook