Նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսում միջանկյալ ընտրություններ են անցկացվել: Ըստ նախնական տվյալների՝ դեմոկրատները մեծամասնություն են ստանում ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, իսկ հանրապետականները պահպանում և նույնիսկ ամրապնդում են մեծամասնությունը Սենատում, հաղորդում է NBC News-ը:
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները, ըստ նախնական տվյալների, ստացել են 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 138։
Քվեարկությունը փորձագետներն անվանել են որպես գնահատական ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2-ամյա նախագահության:
Թրամփը Twitter-ի իր էջում արդեն շնորհավորել է ընտրությունների արդյունքների կապակցությամբ, այն անվանելով «մեծ հաջողություն»:
Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաջողությունը թույլ կտա նրանց ակտիվացնել Թրամփի գործունեության հետաքննությունը, ներառյալ՝ Ռուսաստանի հետ նրա թիմի անդամների հնարավոր համագործակցության հետաքննությունը: