Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից». Մակրոն

16:45, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից». Մակրոն

Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից: Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ այսօր ԵՄ երկրներն առավել հաճախ են բախվում իրենց քաղաքական գործընթացներին, ինչպես նաև կիբերտարածքին արտաքին միջամտության հետ:

Բացի այդ, Մակրոնն առաջարկել է Եվրոպայում միասնական բանակ ստեղծել:

«Մենք չենք կարող պաշտպանել եվրոպացիներին, եթե չունենանք համաեվրոպական բանակ: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որը կկարողանա պաշտպանել իրեն, առավելագույնն ինքնուրույն, առանց Միացյալ Նահանգների»,- ասել է Մակրոնը:

«Այսօր մենք ականտես ենք լինում մեր ժողովրդավարական կյանքին և կիբերտարածքին արտաքին միջամտության փորձերին: Մենք պետք է պաշտպանվենք Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

9594 | 0
Facebook