Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացու գործով դատական նիստը

15:20, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացու գործով դատական նիստը

Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կարեն Ղազարյանի գործով դատը վարում է առանձնակի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Դադաշ Իմանովը: Դատական քննությունը նշանակված է նոյեմբերի 20-ին:

Անհայտ պատճառներով Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանին մեղադրում են «Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնելու համար»:

ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։ ԿԽՄԿ-ն, իր հերթին, հայտնել էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ:

Երեկ հայտնի էր դաձրել, որ Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է, նրան կայցելի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

4636 | 1
Facebook