Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը կրկին խոսել է ՀՀ նախկին իշխանությունների մասին

15:15, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Ալիևը կրկին խոսել է ՀՀ նախկին իշխանությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ՀՀ նախկին իշխանությունների մասին: «Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը ղեկավարում է հանցավոր ռեժիմը: Այժմ դա ասում է հայ ժողովուրդը: Այսինքն, հայ ժողովուրդը տեսնում է և ասում այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք»,- նշել է նա: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը «կշարունակի զարգացնել իր ռազմական ներուժն ու պատրաստ կլինի ԼՂ հարցի շուրջ ցանկացած սցենարի»:

Հիշեցնենք, որ Ալիևը նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև սեպտեմբերին:

Բացի այդ, նա «նախազգուշացրել» է Երևանին, որը, ըստ նրա, «մոտ ժամանակները պետք է դուրս բերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից»:

8368 | 4
Facebook