Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Նազարյանը՝ վիզային ռեժիմի ազատականացման մասին

11:15, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Կարեն Նազարյանը՝ վիզային ռեժիմի ազատականացման մասին

ԱԺ պատգամավորներն ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեցին վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մասին: Կարեն Նազարյանն ասաց, որ գործընթացը պահանջկոտ է.

«ՀՀ-ն պատրաստակամ է վիզային ազատ ռեժիմին, որը նշված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի 14-րդ պարբերությունում ու 15-րդ հոդվածի 2-րդ կետում, ինչպես նաև հստակ ձևակերպումներ կան Ռիգայի ու Բրյուսելի գագաթնաժողովների հռչակագրերում: 2020-ին մեր քաղաքացիների համար կստեղծվի ազատ ռեժիմ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Գործընթացը պահանջկոտ է, կապված է արդարադատության, մարդու իրավունքների բնագավառներում բարեփոխումների հետ, որոնք Հայաստանը հետևողականորեն իրականացնում է»,- ասաց Կարեն Նազարյանը:

3998 | 0
Facebook