Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

15:05, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուրովն ինչ էր անում` Վաղարշակ Հարությունյանն ինչ պետք ա անի: Ընդհանրապես Հայաստանն ինչ ա անում էդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան: Դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ էդ հարցի առաջացման ժամանակից կարծում եմ, ու մի քանի անգամ գրել եմ, որ Հայաստանի «բերանը փակելու» ինչ-որ միջոց էր, խոշոր հաշվով: Էնպես, որ կարծում եմ ԳՔ պաշտոնը ոչ մեծ ձեռքբերում ա, ոչ մեծ կորուստ»:

4706 | 0
Facebook