Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հայտնել է սեփական կործանիչների զանգվածային արտադրության մասին

14:15, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Իրանը հայտնել է սեփական կործանիչների զանգվածային արտադրության մասին

Այսօր հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները հայտարարել են սեփական Kowsar կործանիչների զանգվածային արտադրության մասին: Խոսքը երկրի պատմության մեջ առաջին մարտական ինքնաթիռների մասին է, որոնք ամբողջությամբ մշակվել և արտադրվել են իսլամական հանրապետությունում:

«Մոտ ժամանակները մենք կսկսենք տվյալ ինքնաթիռների անհրաժեշտ քանակի արտադրությունը»,- Reutersը մեջբերում է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքը:

Kowsar-ը դասվում է 4-րդ սերնդի ռեակտիվ կործանիչների շարքին: Այն հագեցած է բալիստիկ հաշվարկների համակարգչային համակարգով:

Իրանը հայտնել է սեփական կործանիչների զանգվածային արտադրության մասին
11857 | 1
Facebook