Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանի փեսան հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից

20:05, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ.
Սերժ Սարգսյանի փեսան հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

8230 | 2
Facebook