Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Յուրիկ Վարդանյանը

13:25, ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ.
Մահացել է Յուրիկ Վարդանյանը

Այս գիշեր ԱՄՆ-ում մահացել է օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանը։ Վերջին տարիներին նա բնակվում էր ԱՄՆ-ում։ 2018-ի հուլիսի սկզբին անվանի ծանրորդն ԱՄՆ-ում հոսպիտալացվել էր։

Յուրիկ Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին՝ Լենինականում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ Սահմանել աշխարհի 43 ռեկորդ։

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Յուրիկ Վարդանյան
Յուրիկ Վարդանյան
Յուրիկ Վարդանյան
Յուրիկ Վարդանյան
11791 | 6
Facebook