Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահի հրամանագիրը՝ ԱԺ արտահերթ ընտրության վերաբերյալ

22:05, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Նախագահի հրամանագիրը՝ ԱԺ արտահերթ ընտրության վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է դեկտեմբերի 9-ին: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

5179 | 0
Facebook