Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակված փաստերը

14:35, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակված փաստերը

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող կոռուպցիա լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը, ըստ որի՝ վերջինի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

«Փաստերի համադրումը վերջնական կանենք, կներկայացնեմ իմ տեսակետը»,- եզրափակել է Փաշինյանը:

6117 | 0
Facebook