Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր և կալանավորների հարազատների ակնկալիքն ավելին էր». Նաիրա Զոհրաբյան

14:45, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
«Մեր և կալանավորների հարազատների ակնկալիքն ավելին էր». Նաիրա Զոհրաբյան

«Հասկանում եմ, որ չենք կարող համաներումը տարածել ՀՀ բոլոր կալանավորների վրա, բայց չպիտի մոռանանք, որ վերջին համաներումը տեղի էր ունեցել 2013-ին: Մեր ու դատապարտյալների հարազատների ակնկալիքը շատ ավելին էր, որ այն ավելի լայն հոդվածներ պիտի ներառեր: Այսօր ունենք 93 ցմահ ազատազրկված, որոնցից 16-ը՝ 18-21 տարեկանում են կատարել այդ արարքը: Եթե նայում ենք միջազգային փորձը, ցմահ ազատազրկում նշանակում են 21 տարեկանից սկսած»,- Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Արդեն հայտնել էինք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 72 կողմ ձայնով:

3334 | 4
Facebook