Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ համաներումը չի տարածվում ցմահ դատապարտյալների վրա

12:05, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ համաներումը չի տարածվում ցմահ դատապարտյալների վրա

«Ուսումնասիրել ենք, թե քանի անձ է նախորդ համաներմանն արժանանալուց հետո կրկին հայտնվել ՔԿՀ-ներում. նրանց թիվը մի քանի տասնյակ է»,- ԱԺ-ում հայտարարեց Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք՝ քննարկվում է Համաներման մասին նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց. «Շուրջ 11 պատգամավոր նամակով դիմել է Ձեզ՝ կապված ցմահ դատապատյալների հետ ու առաջարկ է եղել, որպեսզի նման մարդիկ նույնպես ներառվեն համաներման շրջանակի մեջ. ինչո՞ւ եք մերժել»: Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ասաց. «Մեր վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ դրսևորվել է ու նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվում դատարաններ: Վարչապետը հայտարարել է, որ նրանց ուղղակի համաներմամբ սխալ է ազատ արձակելը, նրանք իրավունք ունեն և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ու նաև ներման»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ցմահ ազատազրկումների հետ կապված, ես կարծում եմ սկզբունքորեն, որ մարդ սպանելու համար դատապարված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի: Նրանց մասով պետք է լինի անհատական մոտեցում»:

Տեղեկացնենք, որ ցմահ դատապարտյալների հարազատներն այս պահին բողոքի ցույց են անցկացնում ԱԺ շենքի դիմաց:

3636 | 0
Facebook