Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը մեր ձայնը պիտի լսի». ցմահ դատապարտյալների հարազատների բողոքի ակցիան՝ ԱԺ-ի դիմաց

11:50, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանը մեր ձայնը պիտի լսի». ցմահ դատապարտյալների հարազատների բողոքի ակցիան՝ ԱԺ-ի դիմաց

Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են իրականցնում Ազգային ժողովի մոտ:

«Մենք մեծ հույսեր ունենք Նիկոլ Փաշինյանից: Նրա մի կոչով ժողովուրդը հավաքվեց, եթե հիմա ինքը մեր ձայնը չլսի, մենք կհուսահատվենք, արտագաղթն էլ նոր թափ կստանա»,- ասում էր ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը, ում որդին 19 տարեկանում զինվորական ծառայության ժամանակ սպանություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է: «14 տարի է երեխաս նստած է: Իմ պահանջն է՝ վերանայել գործը, քանի որ նա մեղադրվել է ինչ-որ մեկի ցուցմունքով, որի վերաբերյալ հիմքեր և փաստեր չկան... Ո՛չ մի հիմք, ո՛չ մի փաստ. ինչ-որ մեկի ցուցմունքով իմ երեխան նստի՞: Եթե անմեղ է՝ համաներումը չպիտի՞ տարածվի: Եթե մեղավոր է՝ թող դատապարտվի, բայց եթե մեղավոր չէ՞... Թո՛ղ վերանայեն, միգուցե վերանայելու ընթացքում մի կետ է բացվում»,- ասում էր մայրը՝ համոզմունք հայտնելով, որ եթե ինքը փող ունենար՝ իր որդին նստած չէր լինի. «Մեր երկրում մինչև այսօր գործել է գումարը: Գումար ունես՝ անմեղ ես, չունես՝ մեղավոր և մարդասպան... Մի անգամ դատական պրոցեսի ընթացքում, դատավորներց մեկը դուրս եկավ ասաց՝ էս ի՞նչ երկրում ենք ապրում՝ փող ունեցողները դառան անմեղ, չունեցողները՝ մարդասպան... Ես իմ ականջով եմ լսել այդ խոսքերը դատավորի բերանից»,- ասում էր ցմահ դատապարտյալի մայրը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

3445 | 0
Facebook