Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, թե ում վրա է տարածվում համաներումը

11:20, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ.
Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, թե ում վրա է տարածվում համաներումը

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայարցած Համաներման մասին նախագիծը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ՔԿՀ-ներում կալանավորված ու դատապարտված 2888 անձ կա, մահճակալների թիվը՝ 5346 է: «Համաներումը, սակայն, ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, մարդասիրական ակտ է, կոչված է համերաշխության ու իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարը ներկայարեց, թե ում վրա է տարածվում համաներումը՝ հայտարարելով, որ նրանց թիվն առնվազն 650 է:

Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, թե ում վրա է տարածվում համաներումը
4652 | 0
Facebook