Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջիկա օրերին կքննարկվի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացրած խնդրի լուծման տարբերակները

16:10, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
Առաջիկա օրերին կքննարկվի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացրած խնդրի լուծման տարբերակները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին
     տեղակալ Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին. տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ։

Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր 3 տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով:

Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։

Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։

Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի
     համապատասխան հայտարարություն։

2361 | 0
Facebook