Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

11:30, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
«Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Պատգամավորների 1/3-ը՝ «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններից, Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրել են ՀՀ վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք՝ առաջադրումների վերջնաժամկետը լրանում է այսօր՝ 18:00-ին: Նոյեմբների 1-ին կհրավիրի ԱԺ հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով: Եթե երկրորդ անգամ ևս վարչապետ չընտրվի, Աժ-ն իրավունքի ուժով կարձակվի:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարայնը հայտնել է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթը նվիրելու է տնտեսությանը:

4235 | 0
Facebook