Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում անբարենպաստ եղանակի հետևանքով 7 մարդ է մահացել

10:55, երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ.
Իտալիայում անբարենպաստ եղանակի հետևանքով 7 մարդ է մահացել

Ապենինյան թերակղզում շարունակվող անբարենպաստ եղանակի հետևանքով 7 մարդ է մահացել, հաղորդում է Messaggero պարբերականը:
     Մարդկանց մահվան հիմնական պատճառ են դարձել ուժեղ քամու հետևանքով տապալված ծառերը:

Զոհերի մեծ մասն այդ պահին գտնվել է անձնական ավտոմեքենաներում:

Նշվում է, որ առավել վատ եղանակային պայմաններ են գրանցվել Վենետո մարզի հյուսիսային հատվածում, որտեղ քամու ուժգնությունը հասել է ժամում մինչև 130 կմ-ի, ավելի քան 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Վենետիկում ջրի մակարդակը հասել է մինչև 156 սմ-ի, մինչդեռ ճգնաժամային է համարվում 130 սմ-ը:

Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Հռոմում, փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Հռոմում հարյուրավոր ծառեր են տապալվել:

10587 | 0
Facebook