Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Boeing 737-ի ավիաաղետի հետևանքով Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության պաշտոնյաներ են զոհվել

13:55, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
Boeing 737-ի ավիաաղետի հետևանքով Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության պաշտոնյաներ են զոհվել

Ջակարտայից Պանկալպինանգ մեկնող ինդոնեզիական Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737-ի կործանման հետևանքով զոհվել են Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության 20 բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Jakarta Post-ին:

Երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ուղևորների շրջանում եղել են նաև Պետական պարտատոմսերի և աճուրդների ծառայության, ինչպես նաև Պետական գանձապետական ծառայության աշխատակիցներ:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ավիաաղետի հետևանքով ողջ մնացածներ չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:

6411 | 0
Facebook