Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն այսօր կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

10:10, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԺ-ն այսօր կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:

Հիշեցնենք, որ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները ստորագրահավաք էին իրականացրել՝ արտահերթ նիստ գումարելու համար, որի օրակարգում կրկին ԸՕ փոփոխությունն է լինելու: Ինչպես երեկ հայտարարել էր Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ն դարձյալ կողմ չի քվեարկելու:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 22-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չէր ընդունել ԸՕ նախագիծը: Ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ այն մերժվել էր: Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:

2967 | 0
Facebook