Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում ինքնաթիռ է կործանվել, որում 188 մարդ է գտնվել

10:00, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
Ինդոնեզիայում ինքնաթիռ է կործանվել, որում 188 մարդ է գտնվել

Կործանվել է ինդոնեզիական Lion Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Ջակարտայից Պանկալպինանգ էր մեկնում, հաղորդում է Reuters-ը:

«Հաստատվել է, որ ինքնաթիռը կործանվել է: Ականատեսների խոսքով՝ այն ծովն է ընկել: Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 188 մարդ է գտնվել, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից թռիչքից 13 րոպե անց:

Ավիաընկերության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:

12038 | 0
Facebook