Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը

15:05, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, ՍիվիլՆեթ-ի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այս հարցով արդեն դիմել է կառավարությանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ «չի տիրապետում այդ ինֆորմացիային»։

«Գործարք պետք է լինի, մինչև գործարքը չլինի․․․Այս պահին այդպիսի գործարք չկա»,- նշել է Բաղդասարյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մինչդեռ, ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրել է. «Մեզ գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են նվիրաբերել նշված գույքը ՀՀ-ին՝ առանց որևէ նախապայմանի։ Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»։ Լոռեցյանի խոսքով՝ նշված խոշոր գույքը պետությանը նվիրաբերելու պատճառներն իրենց հայտնի չեն։ Որոշված չէ նաև, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ տարածքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

15417 | 9
Facebook