Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհրաժեշտություն չկա ապահովել կաթողիկոսի անվտանգությունը». Նիկոլ Փաշինյան

13:00, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
«Անհրաժեշտություն չկա ապահովել կաթողիկոսի անվտանգությունը». Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից ներկայացվել է օրինագիծ՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին: Առաջարկվում է երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես, ինչպես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի անվտանգությունը:

Արձագանքելով այս առաջարկին՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է ապահովել կաթողիկոսի անվտանգությունն ու պետք չէ տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում նրա անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եթե կա այդպիսի ընկալում, սխալ է: Եվ հետո, օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է ու կոռեկտ չէ կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա ու դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգման մեջ»:

6139 | 1
Facebook