Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ովքե՞ր կազատվեն համաներման արդյունքում

12:20, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Ովքե՞ր կազատվեն համաներման արդյունքում

Արդեն հայտնել էինք, որ ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծ:

Սույն օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։

Այսպիսով՝ համաներում հայտարարելու արդյունքում պատժից կարող են ազատվել հետևյալ շրջանակում գտնվող անձինք, ովքեր

ա. առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման են դատապարտված

բ. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են

գ. երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեն

դ. սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այն կիրառվում է նաև հղի կանանց և 60 տարին լրացած անձանց վրա

ե. այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։

զ. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող և 37 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ, եթե դա հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չէ:

է. Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք.

Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ի՞նչ է սպասվում օրենքը ուժի մեջ մտնելուց հետո.

Նշվում է, որ 1. Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։ 2. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։

Այս կապակցությամբ ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեկ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի: Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: «Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այսպիսով, չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»,- նշել է նախարարը:

8093 | 0
Facebook