Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին

00:30, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար՝ գտնվեց այլ լուծում.
     Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի: Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
     Այսպիսով, չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»:

3936 | 0
Facebook