Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը`ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին

17:00, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը`ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին

«Ինձ համար ընտանիքը և ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է»,- Աժ այսօրվա իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով մի դեպք. «Վերջերս երբ Փարիզում էի, սենյակում սուրճ պատվիրեցի, որը բերեց մի երիտասարդ տղա ու ասաց՝ բարև Ձեզ, պարոն վարչապետ: Հարցրեցի՝ հա՞յ ես, ասաց՝ հա, Հայաստանի էսինչ քաղաքից եմ: Ասացի՝ բա հեղափոխություն ա, ներգաղթ, չես մտածե՞լ, ասաց՝ չէ, հազիվ եմ փախել ու ստեղ ապրում եմ ընկերոջս հետ, ով ևս իմ բնակավայրից է:

Սա ինչի՞ համար եմ ասում: Ընդունո՞ւմ ենք, որ ՀՀ-ում ու ցանկացած այլ երկրում կան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: Եթե կան էդ մարդիկ, ի՞նչ ենք անում. սովետում պարզ էր ամեն ինչ՝ տանում էին, բանտ էին նստեցնում: Էսօր ի՞նչ ենք անում: Ինձ համար որպես վարչապետ, ինչքան էդ թեման քիչ բարձրանա, էնքան լավ: Դա գլխացավանք ա: Հեսա կասեն՝ պաշտպանում են, խարխլում են ընտանիքի հիմքերը և այլն: Եկեք որոշենք՝ ինչ ենք անում, ՔՕ-ում հոդվա՞ծ ենք ավելացնում, ՀՀ-ից դո՞ւրս ենք հանում, թե ասում ենք՝ քարոզչություն մի տարեք.... Ես մտածում եմ՝ մեր կառավարությունը դեռ ինչ-որ ձևով էս հարցից կխուսափի, բայց 20-30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է կառավարություն, որ առերեսվելու է էս պրոբլեմի հետ ու այդ օրը պետք է որոշում կայացնի՝ տանկերը հանո՞ւմ ա, թե՞ ճանաչում ա էդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում, որը ցանկացած պետության մեջ տոկոս ունի»,- նշեց Փաշինյանը:

7168 | 13
Facebook