Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՇՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ

15:51, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
ՇՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ

Ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, «Ելք»-ը՝ ձեռնպահ:

Հիշեցնենք՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի ընտրության երկրորդ փուլ: Եթե դարձյալ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Տեղեկացնենք՝ այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար Աժ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Առաջադրման իմաստը՝ առաջիկա ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցքը բացառելը»:

Աժ նիստն՝ ուղիղ միացմամբ
7589 | 7
Facebook