Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթոնը Բաքվում է

12:00, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Բոլթոնը Բաքվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Ադրբեջանում է: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Բաքվում Բոլթոնին դիմավորել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Այցի ընթացքում Բոլթոնը պաշտոնական անձանց հետ կքննարկի ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը:

Ավելի վաղ Բոլթոնը հայտարարել էր, որ գնահատական կտա սիրիական կարգավորման երաշխավոր պետությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի աշխարհքաղաքական դերին:

5212 | 0
Facebook