Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը ռուսաստանցի Ելենա Հուսյանովային մեղադրել է Կոնգրեսի ընտրություններին միջամտելու համար

15:00, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ը ռուսաստանցի Ելենա Հուսյանովային մեղադրել է Կոնգրեսի ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ ՌԴ քաղաքացի Ելենա Հուսյանովան փորձել է ազդել 2018թ. Կոնգրեսի ընտրություններին, որոնք տեղի կունենան հաջորդ ամիս:

WP-ի տեղեկություններով՝ Հուսյանովան աշխատում է «Լախտա» կենտրոնում, որը ԶԼՄ-ները կապում են ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի հետ (նրան կասկածում են ամերիկյան ընտրություններին միջամտելու համար):

Նշվում է, որ 44-ամյա ռուսաստանցին առաջին մարդն է, ում մեղադրանք է առաջադրվել 2018թ. ընտրություններին միջամտելու փորձի համար:

Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության՝ նա ու ևս մի քանի մարդ ներկայացել են որպես ամերիկացի քաղաքական ակտիվիստներ և թաքցրել իրենց ռուսական ծագումը:

Հավելենք, որ Վաշինգթոնը Մոսկվային բազմից մեղադրել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռուսական հետախուզությունը հաքերական խմբավորումներ է օգտագործել՝ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու համար:

9585 | 0
Facebook