Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

14:20, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, գրում է РИА Новости-ն:

«Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Հարցն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել ներպետական բոլոր գործընթացները»,- գործակալությանն ասել է Քոչարյանը:

Ընդ որում, նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական գործընթացները, եթե դատարանի վրա ճնշումներ են նկատվում:

«Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը»,- հավելել է Քոչարյանը:

Ընդ որում, Քոչարյանն «աննախադեպ» է անվանել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը.

«Այնպիսի սկանդալ է, որին, նվազագույնը, պետք է հրաժարականներ հաջորդեին: Սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել: Չնայած, եթե օբյեկտիվ լինենք, նրանք բռնվել են հանցանքի պահին»:

Քոչարյանի խոսքով՝ գաղտնալսումը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը:

«ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- հավելել է Քոչարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել:

9600 | 3
Facebook